շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նինոծմինդայի 8 գյուղում կիրականացվի «Տոները և ծեսերը Ջավախքում» ծրագիրը

Նինոծմինդայի 8 գյուղում կիրականացվի «Տոները և ծեսերը Ջավախքում» ծրագիրը

«Ջավախք» հայրենակցական միության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ ձեռնարկվել է «Տոները և ծեսերը Ջավախքում» ծրագրի իրականացումը: Ծրագրում ընդգրկված են Նինոծմինդայի շրջանի ութ գյուղեր, գրում է akhaltskha.net-ը:

Հանգամանորեն ուսումնասիրվելու են այդ գյուղերի տոները, ծեսերը, սովորույթները: «Առաջիկայում կհրապարակենք գյուղերի ցանկը և կխնդրենք նաև ձեզ՝ տեղեկություններ տրամադրել այդ գյուղերի մասին»,- նշում են նախագիծն իրականացնողները։ Նրանց խոսքով՝ ուսումնասիրության նյութ են դառմալու նաև վրացական տոները:

Ծրագրի ղեկավարը Նարինե Սիրականյանն է, համակարգողը՝ Մարինե Այվազյանը, բանահավաք-ազգագրագետը՝ Արգամ Երանոսյանը: Ներգրավված են նաև ուսանող կամավորներ, որոնց համար կազմակերպվում են սեմինարներ՝ բանահավաքության առանձնահատկությունները ուսուցանելու համար:

Ցանկացողները կարող են միանալ՝ դիմելով «Ջավախք» հայրենակցական միության գրասենյակ (Արշակունյաց 4, 2-րդ հարկ, հեռ. 010 55-82-88):

Ծրագրի վերջում ուսումնասիրություններն ամփոփվելու են էլեկտրոնային գրքում:

Նկարներում առաջին սեմինարի մասնակից ուսանողներն են:

  • Կիսվել: