հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մայիսի 28-ին նվիրված միջոցառումներով պայմանավորված՝ փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները

Մայիսի 28-ին նվիրված միջոցառումներով պայմանավորված՝ փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 27-ին ժամը 7։00-12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները։

Այս մասին հայտնում են Ներքին  գործերի նախարարությունից։

«Փակ կլինեն Զաքյան-Ամիրյան, Աբովյան-Արամի, Նալբանդյան-Սախարովի հրապարակ, Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոսի խաչմերուկ, Բեյրութ-Գրիգոր Լուսավորիչ, Իտալյա-Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի-Բեյրութ, Խորենացի-Ագաթանգեղոս, Ագաթանգեղոսն՝ ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները»,– նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: