ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մայիսի 27-30-ը ոստիկանները հայտնաբերել են հանցագործության 130 դեպք

Մայիսի 27-30-ը ոստիկանները հայտնաբերել են հանցագործության 130 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 27-30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, ծանր վիրավորանքի՝ 14, խարդախության՝ 13, ընտանեկան բռնության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, յուրացնելու կամ վատնելու՝ 4, անձի առևանգման, կողոպուտի և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպառնալիքի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ազգային թշնամանք հարուցելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, հարկերից խուսափելու, ավտոմեքենա փախցնելու, ծեծի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշումը խախտելու, անառակաբարո գործողություններ կատարելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, պետական-հասարակական ունեցվածքի գողության և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 1 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: