ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մայիսի 26-29-ին Հայաստանում կկայանա Ակնաբուժության միջազգային 5-րդ համաժողովը

Մայիսի 26-29-ին Հայաստանում կկայանա Ակնաբուժության միջազգային 5-րդ համաժողովը

Մայիսի 26-29-ին Հայաստանում կկայանա Ակնաբուժության միջազգային 5-րդ համաժողովը՝ Armenian International Ophthalmic Conference-ը։

Համաժողովն ակնաբուժության ոլորտի ամենամյա խոշորագույն կրեդիտավորված միջոցառում է, որին հրավիրված են առաջատար մասնագետներ, պրոֆեսորներ և դասախոսներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, ԱՊՀ երկրներից:

Ակնաբուժության ոլորտի վերջին նվաճումների, առաջընթացի մասին դասախոսություններով և վարպետության դասերով հանդես կգան աշխարհի հայտնի կլինիկաների ականավոր բժիշկներ։ Ոլորտի գիտակրթական ուշագրավ թեմաներ կներկայացնեն նաև ՀՀ մայրաքաղաքի և մարզերի, ինչպես նաև Արցախի ակնաբույժներ, կլինիկական օրդինատորներ:

Գիտաժողովի ընթացքում, մասնավորապես մայիսի 28-ին, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Տուշպա» դահլիճում նախատեսվում է անցկացնել Երիտասարդ Ակնաբույժների Ասոցիացիայի կոնֆերանս։

Անցկացման վայրը՝ Առողջապահության Ազգային Ինստիտուտ :

Մասնակիցների թիվը` 400-500

Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 099228740, 091457517

Համաժողովը կրեդիտավորված է ավագ և միջին բուժաշխատողների համար։

  • Կիսվել: