չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Մայիսի 14-ին Տավուշի մարզում կանցկացվի «ՀՀվարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք

Մայիսի 14-ին Տավուշի մարզում կանցկացվի «ՀՀվարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք անցկացնելու նպատակով գումար տրամադրելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում: Միջոցառումը նախատեսվում է կազմակերպել և անցկացնել մայիսի 14-ին Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին: Մրցաշարին կարող են մասնակցել հանրապետության բոլոր դպրոցների լավագույն թիմերը, որոնք մարզային փուլերում հաղթող են ճանաչվել (ընդամենը 12 թիմ), յուրաքանչյուր թիմի կազմում՝ 5 տղա, 2 աղջիկ (7 աշակերտ) և 1 ներկայացուցիչ: Մրցաշարի անցկացման հետ կապված ծախսերը` այդ թվում մասնակիցների սնունդ, մարզահագուստ (մարզաշապիկ, գլխարկ), գավաթներ, մեդալներ, հավաստագրեր, շնորհակալագրեր, հուշանվերներ՝ պատվավոր հյուրերի համար, հաղորդավարի ծառայություն, տպագրական նյութեր, տարածքի ձևավորում, նկարահանում, ուղիղ եթերի ապահովում, շարժական բեմ և Լեդ էկրանի ապահովում, տրանսպորտային ծառայություն, հաղորդավարի ծառայություն, դրոշների ձեռք բերում, մասնակիցներին տեղում ընդմիջման ժամանակ՝ սնունդ, հրավառություն և գրենական պիտույքներ՝ նախատեսվում է տրամադրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակում վերաբաշխում կատարելու արդյունքում: Մրցաշարի նպատակն է նպաստել ֆիզիկապես ամուր և առողջ սերնդի դաստիարակությանը, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող աշակերտների քանակի էական աճի բարձրացմանը:

Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, այդ նպատակի համար կկատարվի վերաբաշխում և կհատկացվի ավելի քան 24 մլն դրամ, որից պարգևատրման ֆոնդը կազմում է 14 մլն 715 հազար դրամ: Մասնավորապես, մրցույթում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով. 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4 մլն դրամով, 2-րդ տեղը՝ 2,5 մլն դրամով, 3-րդ տեղը՝ 1,5 մլն դրամով: Կպարգևատրվեն նաև ֆիզկուլտուրայի մարզիչ-ուսուցիչները, հաղթող թիմերի աշակերտները:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ Հայաստանում «Վարչապետի գավաթ» անունով մի շարք մրցումներ ենք հաջող իրականացվում: «Դրանց նախնական իմաստն հետևյալն էր՝ հնարավորինս մեծ թվով մարդկանց ներգրավել և նրանց միջոցով սպորտը և առողջ ապրելակերպը փորձել, այսպես ասած, ավելի պոպուլյար դարձնել: Բայց վերլուծությունը ցույց տվեց, որ դրանք, այնուամենայնիվ, անհատական մրցաձևեր են, և մենք կարիք ունենք երկրում զարգացնել նաև թիմային մրցաձևերի նկատմամբ մեր ընդհանուր ընկալունակությունը», -ասել է վարչապետը:

Ըստ այդմ, որոշվել է «Վարչապետի գավաթի» անվան ներքո իրականացնել մրցաշար այնպիսի թիմային մրցաձի, որի համար պարապմունքներ անցկացնելու, պատրաստվելու համար թանկարժեք ենթակառուցվածքների անհրաժեշտություն չլինի:

Կառավարության ղեկավարն այդ համատեքսում կարևորել է նաև շահառուներին շրջանում մրցաշարի վերաբերյալ պատշաճ իրազեկում ապահովելու հարցը:

  • Կիսվել: