Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են:
Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է շուրջ 1563 քմ:
Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: