երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մատենադարանի մոտ ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու MG-ն, կան վիրավորներ

Մատենադարանի մոտ ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու MG-ն, կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 20ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ Մատենադարանի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են BMW և MG մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։ Վ

թարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Պարեկային ծառայությոնը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

  • Կիսվել: