շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Մատենադարանի հարևանությամբ հսկայական ծառի ճյուղերը կոտրվել են, մեկը մխրճվել է ավտոմեքենայի մեջ (լուսանկարներ)

Մատենադարանի հարևանությամբ հսկայական ծառի ճյուղերը կոտրվել են, մեկը մխրճվել է ավտոմեքենայի մեջ (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում, Մատենադարանի հարևանությամբ ծառի որոշ ճյուղեր կոտրվել և ընկել են ավտոմեքենայի և առևտրի կրպակի վրա։ 

Ըստ նախնական տեղեկություների տուժածներ չկան։ Երջանիկ պատահականությամբ՝ Volkswagen-ի վարորդ Գևորգ Զաքարյանը չի տուժել, երբ ավտոմեքենայով մոտեցել է Մաշտոցի թիվ 25 շենքի մոտ և այդ ժամանակ ծառի ճյուղը կոտրվել և մխրճվել է դիմապակու մեջ։ 

  • Կիսվել: