չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը մի տվեք դավաճան թիմին․ «Ազատագրում» շարժում

Մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը մի տվեք դավաճան թիմին․ «Ազատագրում» շարժում

«Մեր շարժումն իր ստեղծման պահից պայքարել է Նիկոլ Փաշինյանի դավաճանական ռեժիմի դեմ։ Մայիսի 12-ին թուրքը ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք: Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ մենք ունենք խաղաղություն։ Սակայն այս խաղաղության պայմաններում մենք ունենք գերիներ, ունենք զոհեր, զավթված տարածք, մենք ունենք կոտրված արժանապատվություն։

Հունիսի 18-ին «Ազատագրում» շարժումը կատարեց իր առաջին այցը սահման։ Մեր ընկերների, մեր աջակիցների, մեր եղբայրների միջոցներով հավաքեցինք օգնություն, ջերմադիտակներ, հեռադիտակներ, գիշերային դիտարկման սարքեր և զինվորներին անհրաժեշտ մի շարք այլ իրեր։ Այցի նպատակը ոչ միայն օգնությունն էր, այլև ուզում էինք մեր սեփական աչքերով տեսնել, թե ինչ պայմաններում է ապրում մեր զինվորը, ինչ պայմաններ է ՊՆ-ն ապահովել մեր  եղբայրներին, որոնք պաշտպանում են մեր բոլորի անդորրը։ Այն, ինչ մենք տեսանք պարզապես խայտառակություն էր. մեր տղաները չունեն այն, ինչ անհրաժեշտ է որպեսզի նրանք ի վիճակի լինեն պաշտպանելու մեր տարածքը»,- ասաց Սամվել Հակոբյանը։

  • Կիսվել: