ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը և աշխատակցիները ծեծի են ենթարկել Արթուր Չախոյանին

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը և աշխատակցիները ծեծի են ենթարկել Արթուր Չախոյանին

Նոր Նորքի թաղապետարանում քիչ առաջ ծեծկռտուք է եղել ակտիվիստ Արթուր Չախոյանի և վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանի մասնակցությամբ։ Մասնավորապես, ակտիվիստ Արթուր Չախոյանը աղմուկ հանած մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցման հարցով ցանկանում էր հանդիպել թաղապետին։

Թաղապետարանի աշխատակիցներն արգելեցին: Թաղապետարանի աշխատակիցը Չախոյանին ասաց, որ նա վիրավորել է այս շենքի բոլոր տղամարդկանց եւ պետք է պատասխան տա դրա համար. «Արի, հանրային քննարկումն ավարտենք, հետո խոսենք առանց կամեռայի: Դու լավ տղա չես»,-ասաց նա: Չախոյանն արձագանքեց. «Լավ տղեն դու չես»: Այնուհետեւ ծեծկռտուք սկսվեց, որին միացավ նաև թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանը։ Վերջինս ծեծի ենթարկեց Չախոյանին:

  • Կիսվել: