հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մասիսում 25-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնին

Մասիսում 25-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնին

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Բաբայանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 10-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով, գրում է shamshyan.com-ը։

Այդ օրը՝ ժամը 23։20-ի սահմանում, Մասիս քաղաքի բնակիչը՝ 25-ամյա Արման Բաբաջանյանը, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Արարատյան և 1-ին փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ Մասիս քաղաքի բնակիչ, 60-ամյա Կարո Բադալյանին։

Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» ԲԿ։

  • Կիսվել: