երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մասիսի փրկարարները Սևջուր գետից դուրս են բերել տղամարդու կիսաքայքայված դի

Մասիսի փրկարարները Սևջուր գետից դուրս են բերել տղամարդու կիսաքայքայված դի

Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի՝ Հրազդան կամրջի տակով անցնող Սևջուր գետի մեջ դի կա։

Փրկարարները նավակի միջոցով մոտեցել են կամրջի բետոնե սյուների տակ գտնվող դիակին, ապա ճոպանների միջոցով այն դուրս են բերել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն այն կիսաքայքայված վիճակում է։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

  • Կիսվել: