ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին այրվել է«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա

Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին այրվել է«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա

Հունիսի 3-ին, ժամը 10։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքից դեպի Նորամարգ գյուղ տանող հատվածում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:06-ին, մարվել` 11:10-ին: Այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ:

  • Կիսվել: