կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մարզպետը ծանոթացել է Վանաձորի շենքերի վերելակների նորոգման աշխատանքներին

Մարզպետը ծանոթացել է Վանաձորի շենքերի վերելակների նորոգման աշխատանքներին

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շրջայցով Վանաձոր քաղաքի այն թաղամասերում էր, որտեղ ՀՀ կառավարության որոշմամբ, Լոռու մարզպետարանին հատկացված մարզի #հրատապ խնդիրների լուծման ծրագրի միջոցներով, իրականացվել են շենքերի վերելակների նորացման և նորոգման աշխատանքներ, հայտնում են Լոռու մարզպետարանից:

՛՛Մարզի ղեկավարը Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանի, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանի, մարզպետարանի, համայնքապետարանի և շինաշխատանքները կատարող ընկերության պատասխանատու պաշտոնյաների հետ հետևեց աշխատանքներին և տեղում քննարկեց ընթացիկ խնդիրները:

Ծրագրով նախատեսված էր վերելակների նորոգումն ավարտին հասցնել փետրվար ամսին, սակայն աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամկետից շուտ և շահագործման կհանձնվեն մոտ օրերս։

Հրատապ ծրագրի շրջանակներում Վանաձորում վերանորոգվել են
Ռուսթավի 8,

Երևանյան խճուղի 147/2, Տիգրան Մեծի 44,

Նարեկացի 3Ա շենքերի վերելակները, որոնց նորոգման համար հատկացվել է 12 միլիոն դրամ։
Ռուսթավի 8 շենքի բնակիչների խոսքով՝ արդեն մոտ 30 տարի շենքի վերելակը չէր աշխատում, այն կօգտագործեն խնամքով։

Մարզի ղեկավարը բնակիչներին վստահեցրեց, որ գործընթացը շարունակական է լինելու․

-Սա մեր պարտականությունն է, և անելու ենք հնարավորը ոչ միայն Վանաձոր համայնքի շենքերի վերելակների նորոգման համար, այլև ամբողջ մարզի,-ասաց նա։

Ա. Խաչատրյանը պատասխանատու անձանց հանձնարարեց անմիջական ուշադրության տակ պահել մարզում իրականացվող ծրագրի ընթացքը:

Հիշեցնենք, որ Լոռու մարզին հատկացվել է 𝟭𝟰𝟬 մլն դրամ մարզի մի շարք համայնքներում առաջնային կարևորության ծրագրեր իրականացնելու համար: Հատկացված միջոցներով մարզում նորոգվել են դպրոցներ, մշակութային օջախներ, բակեր, պուրակներ, խաղահրապարակներ, վերելակներ և այլն՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: