ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարզպետն այցելել է Վարդենիսում թշնամու ԱԹՍ-ի հարվածից վիրավորված 14-ամյա տղային (լուսանկարներ)

Մարզպետն այցելել է Վարդենիսում թշնամու ԱԹՍ-ի հարվածից վիրավորված 14-ամյա տղային (լուսանկարներ)

Այսօր այցելեցի Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ տեսակցելու 14-ամյա Նարեկ Արզոյանին, որը հոկտեմբերի 14-ի առավոտյան իրենց հողատարածքում թշնամու ԱԹՍ-ի հարվածից բեկորային վնասվածք էր ստացել և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: 
 
«Զրուցեցի Նարեկին բուժող բժիշկների հետ, տեղեկացա նրա բուժման ընթացքի մասին:
 
Նարեկը գտնվում է բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, բուժումը բարեհաջող է ընթանում, նրա ինքնազգացողությունը բավարար է:
 
Զրուցեցի նաև Նարեկի հետ, հետաքրքրվեցի նրան մտահոգող հարցերով և պայմանավորվեցինք՝ խնդիրներ ի հայտ գալու դեպքում անմիջապես տեղեկացնի ինձ:
 
Նաև վստահեցրի,որ պարտադիր հաղթելու ենք»,- գրել է մարզպետը։
 

 

 

  • Կիսվել: