չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Մարզերում երկրաշարժի զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումները շարունակվում են

Մարզերում երկրաշարժի զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումները շարունակվում են

Դեկտեմբերի 6-8-ը մի շարք մարզերում իրականացվել են միջոցառումներ՝ նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրվա 35-րդ տարելիցին:
Մասնավորապես՝ Շիրակի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումնների կողմից Աղին, Ջրափի, Սարակապ, Հայկաձոր, Բագրավան, Վարդաքար, Նոր Կյանք բնակավայրերում և Մարալիկ քաղաքում անցկացվել են «Բնակչության պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում» և «Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպումը» թեմաներով դասախոսություններ:
Լոռու մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումնների կողմից իրականացվել են թվով 22 սեմինարներ, գործնական պարապմունքներ «Ուժեղ երկրաշարժի դեպքում վարվելակերպի կանոնները» և «Ուժեղ երկրաշարժի ժամանակ մարդկանց տարհանման կազմակերպում և իրականացում» թեմաներով:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից մարզի 18 ուսումնական հաստատություններում կազմակերպվել և անցկացվել են «Բնակչության պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում», «Վարվելակերպի կանոնները երկրաշարժի ժամանակ», «Երկրաշարժից տուժածներին առաջին օգնության ցուցաբերում», «Տարածաշրջանին բնորոշ աղետներ» թեմաներով սեմինարներ և գործնական պարապմունքներ։
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից մարզի 18 ուսումնական հաստատություններում, մարզպետարաններում, մանկապարտեզներում կազմակերպվել և անցկացվել են «Բնակչության պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում», «Բնակչության վարվելակերպի կանոնները և պաշտպանությունը երկրաշարժի դեպքում» թեմաներով սեմինարներ, շտաբային ուսումնավարժություն և գործնական պարապմունքներ։

Արարատի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից Վեդի համայնքի Լուսառատ, Դաշտաքար, Արարատ համայնքի Պարույր Սևակ, Մասիս համայնքի Ռանչպար և Արտաշատ համայնքի Քաղցրաշեն բնակավայրերի ուսումնական հաստատություններում անցկացվել են գործնական, իսկ Արարատի մարզպետարանում և Վերին Դվինի համայնքապետարանում՝ սեմինար-պարապմունքներ։
Գործնական պարապմունքների ժամանակ իրականացվել են տարհանման միջոցառումներ, այնուհետև ստուգվել է ուսումնական հաստատությունների անձնակազմի և աշակերտների՝ երկրաշարժի դեպքում վարվելակերպի կանոնների իմացությունը։ Սեմինար-պարապմունքների ընթացքում ցուցադրվել են երկրաշարժին վերաբերվող տեսաֆիլմեր և հարց ու պատասխանի միջոցով իրականացվել է թեմայի ամփոփում։
Միջոցառումների հիմնական նպատակն է՝ բնակչության իրազեկման աստիճանի բարձրացումը և վերվելակերպի կանոնների տեսական ու գործնական ուսուցումը:

  • Կիսվել: