կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մարզահամերգային համալիրի համար հակահրդեհային համակարգ է ներդրվում. հատկացվեց 39 մլն դրամ

Մարզահամերգային համալիրի համար հակահրդեհային համակարգ է ներդրվում. հատկացվեց 39 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիստում որոշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 2023-ի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացում իրականացնել՝ 39,000.0 հազար դրամ գումարի չափով՝ համալիրին ամրացված շենքի հակահրդեհային համակարգի ներդրման և կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով:

Վերոնշյալ ծախսերի կատարման համար նվազեցվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համար նախատեսված գումարների մի մասը:

Հաշվի առնելով, որ Համալիրն իր կազմակերպաիրավական ձևով առևտրային կազմակերպություն է (ՓԲԸ) և անհրաժեշտ գումարը դրամաշնորհի ձևով ստանալու դեպքում վերջինիս մոտ կառաջանա շահութահարկ՝ որոշվել է գումարը Համալիրի հատկացնել կանոնդադրական կապիտալի ավելացման մեխանիզմով:

Այսպիսով, որոշվել է ավելացնել Համալիրի կանոնդարական կապիտալը՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեխաբաշխելու միջոցով: ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 22-ի N 1627-Ա որոշման 4-րդ կետով ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանվել է 500,000.0 հազար դրամ, որը բաժանված է 25000 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 20.0 հազար դրամ անվանական արժեքով: Բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Նախագծով հատկացվող գումարի շրջանակներում (39,000.0 հազար դրամ) պետք է տեղաբաշխվի ևս 1950 հասարակ (սովորական) բաժնետոմս, որոնք նույնպես պատկանելու են Հայաստանի Հանրապետությանը:

  • Կիսվել: