ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժինն այսօր հյուրընկալել է մանկապարտեզի սաներին

Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժինն այսօր հյուրընկալել է մանկապարտեզի սաներին

Մարտունու թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Էմմա Երեմյանի նախաձեռնությամբ, մանկապարտեզի միջին խմբի սաները հնարավորություն ունեցան այցելել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժին: Նախաձեռնության նպատակը փոքրիկներին փրկարար գործին ծանոթացնելն է:

Երեխաները տեղում ծանոթացել են բաժնի աշխատանքին, և իրենց հետաքրքրող հարցերը ուղղել են բաժնի ծառայողներին:

Փոքրիկ հյուրերին ծանոթացրել են փրկարարական աշխատանքների համար նախատեսված սարքավորումներին, տեխնիկային՝ բացատրել, թե ինչպես են դրանք օգտագործվում տարբեր արտակարգ իրավիճակներում:

Փրկարարները երեխաներին բացատրել են նաև տարվա այս սեզոնին օձերի ակտիվացման և հրդեհավտանգ շրջանում անվտանգության կանոնների պահպանման և ժամանակին «911» ծառայությանը դիմելու կարևորությունն ու ձևերը:

Փրկարարական աշխատանքի վերաբերյալ փոքրիկները ստացել են գործնական գիտելիքներ, որը պետք է գալիս ինչպես կենցաղում, այնպես էլ էքստրեմալ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու համար:

  • Կիսվել: