ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարտի 4-ից մինչև այսօր ունենք մոտ 3100 ԿԿԽ պատվաստում. Գայանե Սահակյան

Մարտի 4-ից մինչև այսօր ունենք մոտ 3100 ԿԿԽ պատվաստում. Գայանե Սահակյան

Կարմրուկի լաբորատոր հետազոտություններով տեսնում ենք, որ վերջին ժամանակահատվածում լաբորատոր հետազոտությամբ դրական հաստատված դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է: Սա նշանակում է, որ կարողանում ենք արդեն վերահսկել և հավանականությունը շատ մեծ է, որ կտեղայնացնենք:

Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, «Իմունոկանխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանը:

«Այս պահի դրությամբ՝ ունենք մոտ 600 պատվաստում կոնտակտավորների շրջանում, այդ թվում նաև բուժաշխատողների շրջանում: 600 պատվաստվածներից մոտ 300-ը բուժաշխատողներ են, 300-ը՝ սերտ կոնտակտներ: Մարտի 4-ից մինչև այսօր, ընդհանուր առմամբ, ունենք մոտ 3100 պատվաստում»,- ասաց Գայանե Սահակյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիների համար պատվաստումներն անվճար են և այս պահին մտածում են օտարերկրյա քաղաքացիների մասին:

«Երեկվանից պատվաստումային շարժական կետ է գործում՝ Ամիրյան 2 հասցեում։ Մտածում ենք նաև օտարերկրյա քաղաքացիների մասին, որովհետև նրանք մեր երկրում են, նրանք ևս կարող են կոնտակտավոր լինել և կարող են վարակվել ու վարակը տարածել: Ուստի, շարժական կետը առաջնահերթ ու անվճար սպասարկելու է հենց նրանց»,-նշեց Գայանե Սահակյանը:  

  • Կիսվել: