ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մարտի 15-ից ԵՊՀ-ում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա

Մարտի 15-ից ԵՊՀ-ում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի որոշմամբ՝ մարտի 15-ից ԵՊՀ կրթական բոլոր ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից:

Ըստ հրամանի՝ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներն անցնելու են բնականոն աշխատանքի՝ դասերն իրականացնելով լսարանային պայմաններում:

Բացի դրանից՝ մարտի 15-ից ԵՊՀ կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները գործելու են՝ համաձայն ներքին կարգապահական կանոններով սահմանված աշխատաժամանակի ռեժիմի:

  • Կիսվել: