չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը դրական եզրակացություն է տրվել

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը դրական եզրակացություն է տրվել

Երևանի ավագանու Մշակույթի հանձնաժողովի անդամներս դրական եզրակացություն տվեցինք «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի» տեղադրմանը Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։

 

«Բաց մրցույթում հաղթած բրոնզից և քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն»: Արձանի հեղինակն է 2008 թվականի հետընտրական ցույցերի մասնակից, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը:

 

Քանդակը մի կողմից՝ զորեղ, ծավալուն և լուսավոր ուժի, մյուս կողմից մութ, ավելի բիրտ ուժի հակադրության մասին է» ,- նշել է նա։  

  • Կիսվել: