կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
Մարսելում Միսաք և Մելինե Մանուշյանների անուններով դպրոց կանվանակոչվի

Մարսելում Միսաք և Մելինե Մանուշյանների անուններով դպրոց կանվանակոչվի

Մարսելի դպրոցներից մեկը կկրի Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի անունները, գրում է La Provence-ը։ 

Մարսելի քաղաքապետ Բենուա Պանը հայտնել է, որ Լա Կապելլեի շրջանի դպրոցը շահագործման կհանձնվի 2025 թվականին․

«Միսաք և Մելինա Մանուշյանների անուններով դպրոցն անվանակոչելը ամենագեղեցիկ հարգանքի տուրքն է, որ կարող ենք մատուցել նրանց»,- նշել է նա։

  • Կիսվել: