հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը գավաթի խաղարկության եզրափակիչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը գավաթի խաղարկության եզրափակիչում է

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի առանձին գործիքների հենացատկի վարժության որակավորման փուլում Արթուր Դավթյանը հավաքեց 14.766 միավոր և դուրս եկավ եզրափակիչ: Այս ձևի եզրափակիչը կկայանա մարտի 4-ին:

Ավելի վաղ օղակների վարժությունում եզրափակիչ էին դուրս եկել նաև Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը: Նրանց եզրափակիչը կկայանա մարտի 3-ին:

  • Կիսվել: