հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Մարմարիկում բախվել են «Opel Astra»-ն և հողով բարձված «Sհacman» բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է

Մարմարիկում բախվել են «Opel Astra»-ն և հողով բարձված «Sհacman» բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում Մարմարիկ գյուղում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Հայկ Վ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Հրաչյա Հ․-ի վարած «Sհacman» մակնիշի, հողով բարձված բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է, իսկ հողը՝ թափվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra»-ի գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահե Գիգոլյանի և դասակի հրամանաատրի տեղակալ Մխիթար Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հենրիկ Մայիլյանը և Գուրգեն Գալեչյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Կիսվել: