չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտ ավտոմեքենան ընկել է ջրատարը

Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտ ավտոմեքենան ընկել է ջրատարը

Մայիսի 12-ին՝ ժամը 15։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը. նկատվում է ծուխ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը․ տուժածներ չկան:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: