ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարիխուանա իրացնող տղամարդը կալանավորվել է․ ոստիկանություն (տեսանյութ)

Մարիխուանա իրացնող տղամարդը կալանավորվել է․ ոստիկանություն (տեսանյութ)

Դեկտեմբեր 1-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները մայրաքաղաքի տարբեր փողոցներից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել վեց քաղաքացու։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոց, մեկի գրպանից՝ նաև դանակ:

Հետագա միջոցառումներով պազվել է, որ հիշյալ անձանց թմրանյութն իրացրել էր Բագրատունյաց պողոտայի 55-ամյա մի բնակիչ: Նա բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին: 55-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8 փաթեթ մարիխուանա:

Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված տղամարդը կալանավորվել է։

Կատարվում է նախաքննություն։

 

  • Կիսվել: