կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Մարգարայի անցակետը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել․ «Հրապարակ»

Մարգարայի անցակետը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Թուրքիայի սահման` Մարգարայի անցակետ է ուղեկցել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին եւ ներկայացրել է, որ սահմանային անցակետը պատրաստ է` «սպասարկման սրահ, խոր զննման անգար, բեռների ձեւակերպման համար տաղավարներ եւ պահեստ, ավտոկայանատեղիներ, բարեկարգ հրապարակ, միջազգային չափանիշներին համահունչ այլ ենթակառուցվածքներ՝ տեխնիկական սարքավորումներով»։

Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ Ադրբեջանի բոլոր պահանջները չկատարվեն, չի բացվելու: Բայց, դատելով ՀՀ իշխանությունների ոգեւորությունից եւ ԵՄ դեսպանի հետաքրքրվածությունից, այդ օրը հեռու չէ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: