շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մարդու իրավունքների պաշտպանության առանցքային նշանակությունը ԿՈՎԻԴ-19-ին հակազդելու շրջանակում. ԱՀԿ

Մարդու իրավունքների պաշտպանության առանցքային նշանակությունը ԿՈՎԻԴ-19-ին հակազդելու շրջանակում. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ապրիլի 21-ին հայտարարություն է արել ԿՈՎԻԴ-19-ին հակազդելու շրջանակում մարդու իրավունքների պաշտպանության առանցքային նշանակության վերաբերյալ, 

Հայտարարության մեջ նշված է․

«Առողջությունը որպես մարդու իրավունք դիտարկելու մեր հանձնառությունը պետք է շարունակի փարոսի դեր կատարել հանրային առողջության այս և այլ արտակարգ իրավիճակներին արձագանքող պետությունների համար»:

ԱՀԿ-ը նաև հույս է հայտնում․ 

«Մարդու իրավունքները հանրային առողջության բնագավառում մեր կողմից իրագործվող միջոցառումների անքակտելի մաս դարձնելը ոչ միայն բարոյական ուղեցույց կդառնա այս ծանր ժամանակաշրջանում, այլ նաև՝ հիմքեր կձևավորի հանրային առողջության բնագավառում ապագայում հնարավոր ճգնաժամերին մարդկության արձագանքի համար»։

ԲՀՀ-Հայաստանը փաստաթուղթը հայերեն է թարգմանել, ներկայացնում ենք այն ԱՅՍՏԵՂ




  • Կիսվել: