շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մարդկանց հետ շփումներից խուսափող երիտասարդ կինը հաղթահարել է բոլոր դժվարությունները․ տեսանյութ

Մարդկանց հետ շփումներից խուսափող երիտասարդ կինը հաղթահարել է բոլոր դժվարությունները․ տեսանյութ

Մարդու իրավունքների միջազգային օրը Պաշտպանի կողմից մեկնարկած հաջողության պատմությունների արշավը շարունակվում է: Այն մեկնարկել է դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ:

Հաշմանդամություն ունեցող անձանց մասին Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած հաջողության պատմությունների իրազեկման արշավի հերոսն այս անգամ Սվետլանա Գրիգորյանն է: Մարդկանց հետ շփումներից խուսափող երիտասարդ կինը հաղթահարել է բոլոր դժվարությունները: Սվետլանա Գրիգորյանն ամուսնացել է, ունի երեխա և զբաղվում է սիրած աշխատանքով:

Երբեք չպետք է մեկուսանալ, պետք է հավատալ հրաշքների և երազել:

 Դուք ևս կարող եք միանալ Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած իրազեկման արշավին՝ ուղարկելով հաշմանդամություն ունեցող անձանց հաջողության պատմություններ մեր էլեկտրոնային հասցեին՝ 🔗 [email protected]:

  • Կիսվել: