հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Մարդու հիմնարար ազատությունների՝ 2019-ի վարկանշային ընդհանուր ցանկում ՀՀ-ն 54-րդ է

Մարդու հիմնարար ազատությունների՝ 2019-ի վարկանշային ընդհանուր ցանկում ՀՀ-ն 54-րդ է

Հրապարակվել է Մարդու հիմնարար ազատությունների 2019 թվականի վարկանշային աղյուսակը, համաձայն որի՝ Հայաստանը տարածաշրջանում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Նշենք, որ աղյուսակը կազմելիս հաշվի են առնվում անձնական, քաղաքացիական և տնտեսական ազատությունները: Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցրել է 41-րդ հորիզոնականն ընդհանուր ցանկում:

Հայաստանը գտնվում է 54-րդ հորիզոնականում, Ադրբեջանը զբաղեցրել է 121-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 122-րդ, Իրանը՝ 154-րդ:

Վարկանշային աղյուսակում առաջին տեղերը զբաղեցրել են Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Հոնկոնգը, իսկ վերջին տեղերը՝ Եմենը, Վենեսուելան և Սիրիան:

  • Կիսվել: