շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարդկային գիտակցության բարձրագույն աստիճանը զոհվելն է հանուն հայրենիքի. վարչապետը՝ Մայիսյան հաղթանակների մասին

Մարդկային գիտակցության բարձրագույն աստիճանը զոհվելն է հանուն հայրենիքի. վարչապետը՝ Մայիսյան հաղթանակների մասին

Այսօր «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հաղթանակի օրը տոն է, որը միավորում է ամբողջ քաղաքակիրթ հասարակությանը: Այն կարեւոր է ոչ միայն ԱՊՀ եւ հետխորհրդային երկրների, այլ նաեւ ամբողջ աշխարհի բոլոր պետությունների համար:

Վարչապետը պատմել է իր պապի մասին, որը գնացել է պատերազմ, երբ իր հայրն ընդամենը մեկ տարեկան էր: Ընտանիքում պահպանվել են միայն մի քանի լուսանկարներ եւ փոքրաթիվ պատմություններ նրա մասին: Նիկոլ Փաշինյան ավագի մասին հայտնի է, որ նա 138 դիվիզիայի 554 հրաձիգային գնդի սերժանտ էր:

Փաշինյանի խոսքով՝ փաստաթղթերից մեկում նշված է, որ նա զոհվել է 1943 թվականի փետրվարին, այլ փաստաթղթեր վկայում են, որ նա անհետ կորել է. վարկածներից մեկով՝ Ստալինգրադում, մյուսով՝ Ղրիմում:

Վարչապետը նշել է, որ հայ հասարակությունը չի մոռանում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին: Նրանց անունով են կոչված մայրաքաղաքի գլխավոր պողոտաները եւ գրեթե բոլոր քաղաքներում տեղադրված են հուշարձաններ:

«, եւ Հայրենական մեծ պատերազմի հերոսներն ապացուցել են, որ հասել են այդ գիտակցական աստիճանին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ բոլորին մաղթելով տոնական տրամադրություն:

 

  • Կիսվել: