կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մարդկանց ճանճերի հետ համեմատելը ոչ կոռեկտ պահվածք է, ցավում եմ, որ ունենք նման քաղաքապետ. Ճարտարապետ

Մարդկանց ճանճերի հետ համեմատելը ոչ կոռեկտ պահվածք է, ցավում եմ, որ ունենք նման քաղաքապետ. Ճարտարապետ

Դա ոչ կոռեկտ պահվածք է, ցավում եմ, որ մենք ունենք այդպիսի քաղաքապետ: Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ճարտարապետ, նկարիչ Կարեն Դոլուխանյանը՝ անդրադառնալով նրան, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Օղակաձեւ զբոսայգում թենիսի կորտերը քանդելու դեմ բողոքողների մասին ասել էր՝ «ճանճերի նման հավաքվել են թեմայի շուրջ»:

«Կարեւոր չէ՝ մասնավորեցնում է, թե ոչ: Չի կարելի այդպես դիմել որեւէ մեկին, որը քեզ չի վիրավորել: Դա անպարկեշտ պահելաձեւ է:

Ինքը շատ ինքնավստահ ու մենթորային ձեւով շեշտում է, որ դա նվիրատվություն էր «Էվոկաբանկից»: Եթե որեւէ մեկը նվիրատվություն է անում անշահախնդիր, մենք այլեւս այդ մարդու անունը պետք է չլսենք կապված այս նախագծի հետ, որ այգին հանձնվում է նրան կառուցապատելու: Թող այդ հեքիաթները ուրիշներին պատմի, որ դա անշահախնդիր է: Հնարավոր չէ այդպիսի բան, եթե անշահախնդիր է, իրենք չպետք է ստանան որեւէ իրավունք: Մենք «Էվոկաբանկի» դեմ ոչինչ չունենք, մեր պահանջն է, որ կորտերը մնան իրենց տեղում, դրանք կարելի է բարելավել, նորոգել, ավելացնել, ոչ թե քանդել: Ու դա արդեն կլինի հանրային գերակա շահ: Պետք է օրենքով ամրագրել, որ այդտեղ միշտ պետք է լինեն կորտեր»,-ասաց նա:

1990-1991 թվականներին Հայաստանի թենիսի չեմպիոն  Աստղիկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ եթե ուզում են ինչ-որ բան վերադարձնել համայնքին, ապա ավելի լավ է կորտերը վերադարձնել համայնքային բալանսի, որ յուրաքանչյուր երեւանցին դա իրենը համարի:

  • Կիսվել: