կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մարդկանց օրենքով հասանելիք օրինականացումներն էլ պետք է ապահովել՝ չվախենալով որևէ բանից․ Ավինյան

Մարդկանց օրենքով հասանելիք օրինականացումներն էլ պետք է ապահովել՝ չվախենալով որևէ բանից․ Ավինյան

«Այս տեմպը պետք է պահպանել և մարդկանց օրենքով հասանելիք օրինականացումներն էլ պետք է ապահովել՝ չվախենալով որևէ բանից»,- այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, երբ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հրաչ Մուրադյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքը։ 

«Մարդիկ հստակ ակնկալիք ունեն, և մենք օրենքով սահմանել ենք, թե այդ ակնկալիքն ինչի շրջանակներում կարող է լինել։ Եվ որպեսզի, այսպես ասած, հավելյալ հնարավոր կոռուպցիոն սխեմաներն էլ վերացնենք, պետք է այդ պրոցեսն արագ անենք։ Ինչքան ձգում էինք այդ ամիսների ընթացքում, այդքան հնարավոր կոռուպցիոն մեխանիզմները ավելի լավ էին այդ միջավայրում զարգանում։ Այդ քառասունից ավելի գործն ինչպե՞ս է եղել։ Դա էլ է պետք հասկանալ։ Ինչու՞ է հնարավոր մեկ շաբաթում 120 գործ առաջ տալ, իսկ նախկինում, չգիտեմ, ամիսը մի քանի հատ էինք գործ անում»,- նկատեց Տիգրան Ավինյանը։ 

  • Կիսվել: