չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Մարալիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Մարալիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հակոբ Աղաբաբյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, ք․ Մարալիկ)։

Մասնավորապես՝

  • հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով` ապահովված տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով.
  • սննդի օբյեկտն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

  • Կիսվել: