շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մաքուր օդն արդեն վտանգավո՞ր է առողջության համար. Թեհմինա Վարդանյան

Մաքուր օդն արդեն վտանգավո՞ր է առողջության համար. Թեհմինա Վարդանյան

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ուզում է հասկանալ՝ փողոցում դիմակ կրելու պարտադիր լինելն ինչի՞ն է միտված և ինչի՞ց է կանխարգելում: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Վարդանյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Մաքուր օդն արդեն վտանգավո՞ր է առողջության համար: Ասում եք` սենյակներն օդափոխել ժամը մեկ: Այդ նույն օդը չէ՞: Տրամաբանությունը որտե՞ղ է: Սպորտսմենները` հեծանվորդները, վազորդները կարող են չկրել, քայլողները պետք է կրեն: Իսկ դանդաղ վազողները՞ կամ արագ քայլողները՞: Երևի վազելիս վիրուսի մանրէների մոտով արագ ես անցնում, չես հասցնում վերցնել, իսկ ահա քայլելու ժամանակ դանդաղ ես գնում, մանրէներն էլ հետևիցդ են գալիս:

Հ. Գ. Ի դեպ, մաքուր օդ չշնչելու արդյունքում մարդու մոտ կարող են առաջանալ էլ ավելի լուրջ առողջական խնդիրներ` սկսած թթվածնային քաղցից՛՛:

Հիշեցնենք, որ պարետի նոր որոշմամբ այսուհետ հանրային բաց տարածքներում դիմակի կրումը դառնում է պարտադիր:

  • Կիսվել: