երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մաքրվել է Աթենքի փողոցի աջակողմյան լանջը, և չեզոքացվել է քարաթափման հնարավոր վտանգը

Մաքրվել է Աթենքի փողոցի աջակողմյան լանջը, և չեզոքացվել է քարաթափման հնարավոր վտանգը

Երևան քաղաքի ավագանու անդամ Պավել Սարգսյանի առաջարկությամբ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունը կազմակերպվել է Աթենքի փողոցի աջակողմյան լանջի՝ աղբի մաքրման և քարաթափման վտանգ ներկայացնող բեկորների հեռացման աշխատանքները:

Դժվարամատչելի հատվածում գործընթացն իրականացվել է ԱԻՆ Երևան քաղաքի վարչության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցության շնորհիվ՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աջակցությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

  • Կիսվել: