երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ

Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Փարամազյանի պաշտպանների բողոքը՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դատարանի որոշման դեմ:

Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

  • Կիսվել: