չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մանվել Գրիգորյանին հուղարկավորել են Արշալույս գյուղի գերեզմանատանը

Մանվել Գրիգորյանին հուղարկավորել են Արշալույս գյուղի գերեզմանատանը

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին հուղարկավորել են իր հայրենի գյուղի` Արշալույսի, ընտանեկան գերեզմանատանը:

Մանվել Գրիգորյանի ցանկություն էր հայտնել հուղարկավորվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողքին, սակայն չթույլատրեցին, չնայած որ ավելի վաղ հայտնել էին, որ Գրիգորյանը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Մանվել Գրիգորյանն Արցախյան ազատամարտի մասնակից էր: Նա մասնակցել էր ԼՂՀ հարավային սահմանների պաշտպանական մարտերին, Մարտակերտի շրջանում ծավալված մարտական գործողություններին, ղեկավարել էր Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը:

Մանվել Գրիգորյանը 1999 թվականից մինչեւ 2018 թվականը եղել էր Երկրապահ կամավորական միության նախագահ: 1992-1996-ին՝Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի, իսկ 2012-2018-ին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

  • Կիսվել: