շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մանրամասներ 8-րդ միջոցառման շուրջ

Մանրամասներ 8-րդ միջոցառման շուրջ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նամակներ է ստանում այն մասին, որ որոշ գործատուներ «հորդորում» են իրենց աշխատակիցներին Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման (տուժած ոլորտների աշխատակիցներ) շրջանակում ստացած գումարը կանխիկացնել և տալ գործատուներին, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ այս միջոցառման շահառու կարող են դառնալ միայն վարձու աշխատողները, ոչ թե գործատուները: Այսինքն՝ պետության աջակցությունն ուղղված է աշխատողին, ոչ թե գործատուին:

Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք՝ գումարը, որը փոխանցվել է կոնկրետ աշխատողի անունով պատկանում է բացառապես տվյալ մարդուն: Գումարը կիսելու, մասնակիորեն կամ ամբողջությամբ երկրորդ անձի փոխանցելու պարտավորություն չկա:

Աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ գործատուների կողմից նման ապօրինի գործողությունների մասին յուրաքանչյուր ահազանգ փոխանցվում է իրավապահ մարմիններին՝ համապատասխան գործողությունների համար:

  • Կիսվել: