երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մանկավարժականում կրքերը չեն հանդարտվում

Մանկավարժականում կրքերը չեն հանդարտվում

Մանկավարժականում կրքերը չեն հանդարտվում։ Մամուլը անդրադարձել էր վերջին շրջանում Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում ռեկտորի պաշտոնի ընտրություններին (Սրբուհի Գևորգյանն ընտրվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար)։

Թվում էր, թե բուհը վերադառնում է իր բնականոն աշխատանքին, քանի որ բուհում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում հենց բուհի ներսից, ով ծանոթ է բոլորին, անցել է կառավարման բոլոր ենթակառույցներով և այլն։ Սակայն կրքերը հետզհետե ավելի սրվում են պրոռեկտորների հաստիքների համար։

Այսօր բուհում աշխատում է մեկ պրոռեկտոր, ով ժամանակավորապես փոխարինում է մյուսներին, սակայն կատաղի մրցավազք է սկսվել բուհի ուսումնական հարցերի գծով պրոռեկտորի թափուր հաստիքի համար։

Մասնավորապես, մեր աղբյուրները հայտնում են բուհի ուսումնական հարցերի գծով պրոռեկտորի պաշտոնի համար ակտիվ պայքար է սկսել նախկին դեկան Էդիկ Գևորգյանը, ում դեկան աշխատելու տարիներին բուհի գիտական խորհուրդը անվստահություն էր հայտնել և հեռացրել պաշտոնից։ Ով, ի դեպ, չի էլ թաքցնում այդ իր նկրտումները։ Նա որոշ շրջանակներում ակտիվ տարածում է, որ իրեն պաշտոնը խոստացել է անձամբ նախարար Վ․ Դումանյանը։ 

  • Կիսվել: