Մանկապատանեկան ժամանցային միջոցառում Հանրապետության նախագահի նստավայրում
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ին ընդառաջ, Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել էին «Դանիելյան արտ ստուդիոյի» և Արցախից բռնի տեղահանված մշակութային կենտրոնների սաները, որոնք ներկայացրել են իրենց դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքները և գեղարվեստական ստեղծագործությունները:
Նախագահի նստավայրի բացօթյա տարածքում կայացել են պատանի ստեղծագործողների ցուցահանդեսը և ժամանցային-մշակութային միջոցառում:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ծանոթացել է ներկայացված աշխատանքներին, զրուցել երեխաների հետ, ապա շրջայց է կատարվել նախագահի նստավայրի սրահներում: