Մանկապարտեզում ամեն օր առավոտյան մուտքի մոտ երեխաները կջերմաչափվեն
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ քաղաքապետարանը մանկապարտեզների 4000 աշխատակցի համար ձեռք կբերի 160 000 դիմակ եւ 4000 լիտր ալկոգել, 161 հեռահար ջերմաչափ: Նա, մասնավորապես, նշել է․
«Մանկապարտեզների աշխատանքները կվերսկսեն մայիսի 20-ից
Ամեն օր պարտադիր կախտահանվի մանկապարտեզների տարածքը՝ ընդհանուր 305 հազար քմ:
Քաղաքապետարանը մանկապարտեզների 4000 աշխատակցի համար ձեռք կբերի 160 000 դիմակ եւ 4000 լիտր ալկոգել, 161 հեռահար ջերմաչափ:
Վարչական շրջանների ղեկավարների հարցումների արդյունքում ակնկալվում է մանկապարտեզներում գրանցված երեխաների 30 տոկոսի (շուրջ 11 հազար) հաճախելիություն։
Հորդորում ենք՝ մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն:
Այնուհանդերձ, որեւէ հրամայական արգելք հաճախման համար չկա, բացառությամբ ջերմող երեխաների:
Ամեն օր առավոտյան մուտքի մոտ երեխաները կջերմաչափվեն:
Հարցումները ցույց են տվել, որ բարձր ռիսկային խմբում են գտնվում մանկապարտեզների աշխատակիցների 18-20 տոկոսը: Նրանք կարող են չներկայանալ աշխատանքի: Համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում նրանք կվճարվեն սովորականի նման:
Քաղաքապետի հանձնարարությամբ, հատուկ նորմեր են ներկայացվում մատակարարներին՝ սննդի ընդումնան պայմանների վերաբերյալ,
Գծանշումներ կարվեն մանկապարտեզների մուտքերի մոտ՝ մուտք գործելիս սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով»:



