երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մանկապարտեզի պահակը գողություններ էր արել մանկապարտեզից

Մանկապարտեզի պահակը գողություններ էր արել մանկապարտեզից

Դիլիջանում մանկապարտեզի պահակը գողություն է կատարել մանկապարտեզից: Այս մասին հայտնում են  ՀՀ Ոստիկանությունից:

Ապրիլի 22-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները Շահումյան փողոցի մանկապարտեզի բակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել մանկապարտեզի 64-ամյա պահակին՝ իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Ավտոմեքենան բարձված էր մետաղյա առարկաներով: Բաժնում տղամարդը հայտնել է, որ մետաղյա առարկաները գողացել է մանկապարտեզի նկուղից։ Նա նաև հայտնել է, որ նույն օրը նույն վայրից դարձյալ գողացել էր մետաղյա առարկաներ:

Գողոնի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է: Կատարվում է քննություն։

  • Կիսվել: