Մանկահասակ աղջիկներիս ներկայությամբ հարձակման եմ ենթարկվել ոստիկանի կողմից․ Սարհատ Պետրոսյանն ահազանգում է (տեսանյութ)
Այսօր իմ մանկահասակ աղջիկների ներկայությամբ հարձակման եմ ենթարկվել ոստիկանության 04023 կրծքանշանով աշխատակցի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը և այդ դեպքի առնչությամբ կից հրապարակել տեսանյութ։
«Երկուշաբթի պաշտոնապես դիմելու եմ ծառայողական քննություն անցկացնելու պահանջով։
Հողատուի ոստիկանությունն անտեր մնացած երկրում իրեն զգում է երկրի տեր ու տիրական...»։