շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Մանասյանը՝ կալանավորված Գայանե Հակոբյանին այցելելու մասին

Մանասյանը՝ կալանավորված Գայանե Հակոբյանին այցելելու մասին

ՄԻՊ աշխատակազմը և ես անընդհատ,  ամենսակզբից ուշադրության կենտրոնում ենք պահել այս գործը, կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այսպես արձագանքեց այն հարցին, թե արդյո՞ք ՄԻՊ-ն անձամբ և աշխատակազմի անդամները այցելել են ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով կալանավորված զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին.

«Աշխատակազմի ներկայացուցիչներն առաջին պահից սկսած այցելել են, ծանոթացել են խնդիրներին, մի շարք խնդիրներ մեր ուժերով փորձել ենք լուծել, նաև ինքս եմ այցելել։ Դրանից հետո աշխատակազմի ներկայացուցիչներին խնդրել եմ, որպեսզի այցելության գնան  «Աբովյան» ՔԿՀ, այնտեղ էլ որոշակի պահման պայմանների և այլ խնդիրներ հետ կապված փորձել ենք լուծումներ տալ՝ շատ արագ օպերատիվ, հիմնականում  խցային պայմանների հետ կապված խնդիրներ են եղել, կարծես թե շաբաթվա սկզբին այդ խնդիրը լուծում է ստացել»,- ասաց նա։

  • Կիսվել: