կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Մալուխի վնասման պատճառով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

Մալուխի վնասման պատճառով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 18-ին՝ ժամը 18։30-ի դրությամբ‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխը վնասվելու պատճառով։

՛՛Հարգելի՛ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով երթևեկության կանոնները։

Աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու ուղղությամբ։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն՛՛,- հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:

 

  • Կիսվել: