շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի երեք հոդվածի հատկանիշներով հետախուզվողի (տեսանյութ)

Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի երեք հոդվածի հատկանիշներով հետախուզվողի (տեսանյութ)

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ համատեղ:

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.45-ին, մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում նրանք հայտնաբերեցին և բաժին բերման ենթարկեցին 44-ամյա մի տղամարդու, որն անցած տարվա հուլիսի 30-ից գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի երեք հոդվածով` 178-րդ` Խարդախություն, 179-րդ՝ Յուրացնելը կամ վատնելը և 345-րդ` Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները:

Խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Նույն օրը տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

  • Կիսվել: