հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մալաթիայի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի մեթամֆետամին են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է

Մալաթիայի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի մեթամֆետամին են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է

Դեկտեմբերի 26-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Օհանովի փողոցից թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին նույն փողոցի 37-ամյա մի բնակչի։

Անձնական խուզարկությամբ բերման ենթարկվածի մոտից հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ մեքենայից նա ներկայացրեց 41 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածներ, ինչպես և մարիխուանայի նմանվող զանգված։

Ըստ նրա՝ հայտնաբերված զանգվածները տարբեր տեսակի թմրամիջոցներ են, որոնք պահել էր իրացման նպատակով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել են փորձաքննություններ: Բերման ենթարկվածը ձերբակալվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

  • Կիսվել: