շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մահվան ելքով վրաերթի եւ գրավառուին վնաս պատճառելու համար հետախուզվողները ներկայացել են

Մահվան ելքով վրաերթի եւ գրավառուին վնաս պատճառելու համար հետախուզվողները ներկայացել են

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 19-ին, ժամը 17.50-ին, Էրեբունու բաժին է ներկայացել 26-ամյա Արթուր Մ.-ն, որը Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը ) մեղադրանքով:

Նա ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

***

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 19-ին, ժամը 17.30-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 48-ամյա Ռոմեն Բ.-ն, որը 2019 թ. հուլիսի 8-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի մարզի Կոչուբեեւսկոեի շրջանի ՆԳԲ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Մահվան ելքով վրաերթը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

  • Կիսվել: