ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մահվան ելքով վրաերթ՝ Շիրակում. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, հետիոտնը տեղում մահացել է

Մահվան ելքով վրաերթ՝ Շիրակում. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, հետիոտնը տեղում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում անհայտ վարորդը անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում վրաերթի է ենթարկել 55-60 տարեկան տղամարդ հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մ. Մխիթարյանը։ 

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի և ավագ քննիչ Պ. Նալբանդյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Պ. Նալբանդյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մաաի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի, վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-դ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։ 

  • Կիսվել: